Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրավորներ չկան. Արամ Շահնազարյան

13/06/2025 14:56 Ներքին կյանք

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Իրանի «Ալիք» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Արամ Շահնազարյանը։

«Հայ համայնքից որևէ մեկը չի տուժել, զոհեր կամ վիրավորներ չկան։ Հայ համայնքը, ինչպես ամբողջ իրանական հասարակությունը, շարունակում է ապրել իր բնականոն կյանքով», — ասաց նա։

Այնուամենայնիվ, Շահնազարյանը ընդգծեց, որ իրավիճակը լարված է. «Լարվածություն, իհարկե, կա։ Էսկալացիան սրվել է, բոլորը սպասում են Իրանի հնարավոր պատասխան հարվածին։ Դրանից հետո ինչ կկատարվի՝ դեռևս անորոշ է։ Գրեթե պատերազմի սպասողական վիճակ է, բայց ինչպես մյուս քաղաքացիները, մենք էլ ապրում ենք մեր առօրյա կյանքով»,-նշել է Շահնազարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում