ՀՀ-ն Նարեկ Մանթաշյանին կվճարի փոխհատուցում՝ կապված ապօրինի հետապնդման հետ. փաստաբան

11/06/2025 17:17 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետությունը Նարեկ Մանթաշյանին կվճարի փոխհատուցում՝ կապված ապօրինի հետապնդման հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Հիշեցնեմ, որ հեղափոխական տեռորի փուլում Նարեկ Մանթաշյանը «Քթի գործով» քրեական հետապնդման էր ենթարկվում դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք հրապարակելու համար, որով արդարացվեց, իսկ այսօր դատարանի վճռով  փոխհատուցման պահանջը բավարարվեց։ Գլոբալ աղետների ֆոնին սա մանրուք է, բայց արդարության վերականգնման ցանկացած դեպք ժպիտ առաջացնող է»,- գրել է Կոչուբաևը։

–00—ՅՄ