Վերածնունդը լինելու է, քանզի մենք չենք կարող չհավատալ հարության գաղափարին․ Ոսկանյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչը և անձնական օրինակն աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, թվում է, թե այն երկար սպասված կայծն էր, որը պայթեցրեց եկեղեցու դեմ հարձակումների հետևանքով շիկացած ներհայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտը։
Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր, ինչպես նաև առանձին ճանաչելի անհատներ նմանօրինակ կոչերով հանդես եկան, ինչի արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանում Հայոց Հայրապետի հանրային դիմավորումն այլևս ձգտում է դառնալու նշանակալի իրադարձություն՝ եկեղեցու շուրջ համազգային համախմբման մի յուրօրինակ ծիսակարգ։
Դեռևս առաքելական ժամանակներում Հայաստան մուտք գործած և Մայր Աթոռի հաստատումով մեր ինքնության այլևս անքակտելի մաս դարձած քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում՝ ի վերջո բերելով Հայաստանի վերածննդի։
Իսկ վերածնունդը լինելու է, քանզի մենք չենք կարող չհավատալ հարության գաղափարին։
–00—ՍՊ