Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին ավիավթարի կապակցությամբ

12/06/2025 17:17 Միջազգային

Փաշինյանը սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ավիավթարի կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա Ահմեդաբադում մարդատար ինքնաթիռի ողբերգական ավիավթարի տեղեկության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ինքնաթիռում 242 մարդ է եղել՝ 230 ուղևոր (169 Հնդկաստանի քաղաքացի, 53 Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 7պորտուգալացի և 1 կանադացի), 2 օդաչու և 10 ուղեկցորդուհի, ողջ մնացածներ չկան։