Իշխանության ղեկավարը պրոպագանդում է Ադրբեջանի, Թուրքիայի թեզերը, պայքարում ազգային ինքնության դեմ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․
«Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հավաքագրելով հանցակիցների։
Ստեղծում են կեղծ օրակարգեր ու շեղում մարդկանց իրական անվտանգային խնդիրներից:
Երկրի կառավարումը տապալած, հանրային համերաշխությունը խաթարած, ատելության ու բռնության կոչեր անող իշխանության ղեկավարը, ով նաեւ բացահայտ պրոպագանդում է ադրբեջանական ու թուրքական իշխանությունների թեզերը և պայքարում ազգային ինքնության դեմ, վաղուց դուրս է եկել իր լիազորություններից: Հասարակությունը նպատակային պահում է քաոսի և լարվածության մեջ, ռադիկալացնում և բևեռացնում, որպեսզի մանիպուլիացիաների հարցում հաջողեն: Սրանք արդեն քրեական պատժի ենթակա արարքներ են»։
–00—ՍՊ