Ավանի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հնչել են կրшկnցներ. վիրավորվել է պատահական անցորդ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքում այսօր՝ կեսօրին մոտ, կրակոցներ են հնչել Ավան թաղամասում, ավելի կոնկրետ՝ Երևան City սուպերմարկետի դիմաց, արձակված կրակոցներից մեկը դիպչել է անցորդներից մեկին։ Ըստ մեր աղբյուրի՝ մի քանի անգամ են կրակոցի ձայներ լսվել։
ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով․ «Խուդյակովի փողոցում է տեղի ունեցել միջադեպը՝ 2 անձի մասնակցությամբ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև՝ պատահական անցորդ 76 տարեկան կինը ստացել են վիրավորումներ»,- մանրամասնեց ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։
Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցանքը կատարած անձի ինքնությունը, այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում հանցանքը կատարած անձին, ինչպես նաև՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Մենք տեղեկացանք, որ 76-ամյա կինը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։
Մերի Մանուկյան
–00–ԱՀ