Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150 մետր հեռավորությամբ։ Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը.
«Խորանաշատ այցելելելը վտանգավոր է, զինվորականները շրջանցիկ ճանապարհով են ուղեկցում վանք այցելողներին։
2023 թվականին հանդիսավորությամբ նշվեց Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակը։ Խորանաշատի վիճակը վատթար է։ 1946 թվականին չինարեցիները սեփական ուժերով մասնակի վերանորոգում են կատարել։ 802-ամյա Խորանաշատը նորոգման, փրկության խիստ կարիք ունի Ծագումով Բերդ համայնքից պատմաբան, գիտնական Արտաշես Շահնազարյանը Խորանաշատի վիճակի մասին գրել է․
«Խորանաշատի վանական համալիրի աղետալի վիճակի մասին է վկայում այն , որ դեռ 1982 թ . նրա գավթի և գլխավոր եկեղեցու ‘ Սուրբ Աստվածածնի, պատերը 10 ֊15 սմ թեքված են եղել դեպի դուրս»»:
–00–ԱՀ