Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք ձերբակալվել են

05/06/2025 15:43 Ներքին կյանք

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք: Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ: Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ»,- մանրամասնեցին ՀԿԿ-ից:

Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը:

Մերի Մանուկյան

–00—ՅՄ