ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումը

04/06/2025 12:36 Ներքին կյանք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:
Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։
Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար անհրաժեշտ թույլտվություններ։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշումներով գազի վառարանների ապօրինի շահագործումը կասեցվել է։
Նշանակվել են 10.400.000 դրամի չափով վարչական տուգանքներ։
Ներկայացվել է 1.200.000 դրամի հասնող՝ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

-00–ԱՀ