ՀՀ-ն և Ադրբեջանը քննարկել են անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցեր
04/06/2025 10:11
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ Հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։
Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։
–00—ՅՄ