ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ
31/05/2025 14:53
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ:
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:
–00–ԱՀ