Սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

31/05/2025 14:42 Ներքին կյանք

Հայաստանում գտնվող սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ սենատորն իր հիացմունքն է հայտնել Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը։

–00–ԱՀ