Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

31/05/2025 11:53 Ներքին կյանք

Այսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Լևոն Գ.-ն է:

–00—ՅՄ