Իր սևագործություններից շեղելու համար բացեց դիվական բերանը և պիտակավորեց Եկեղեցին․ Տեր Նարեկ քհն.

29/05/2025 23:27 Ներքին կյանք

Տեր Նարեկ քհն. Սարգսյանը գրում է․

«Հստակ է օրվա վարչապետի աթոռը զբաղեցրած զանգվածի ջղաձգումների պատճառը՝ այս օրերին Վեհափառ Հայրապետը զբաղված է հայրենաշինությամբ արցախահայերի տուն վերադարձի հարցով և խնդիրներով:

Ինչպես միշտ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հանձն է առել պետականաշինության հարցերը:

Կհիշեք Հայոց Պատմությունից մեր Սուրբ Եկեղեցին ինչպիսի օրերին է հանձն առել զբաղվելու և լուծելու պետության ազգային խնդիրները: Հիշեցման կարգով ասեմ, թե ինչպիսի պայմաններում է տեղի ունեցել , երբ ղեկավար աթոռները զբաղեցրել են չուլաններ կամ ժիլետի թևեր:

Ուստի սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, ապրում ենք այնպիսի օրեր, երբ ամեն վարկյան կարիք կա անընդհատ վերահաստատելու մեր կողմը, մեր ինքնությունը, մեր հավատամքը, սեր խոստովանելով Քրիստոսին: Չարը իր մռնչացող պիղծ բերանը միշտ բաց հարձակվում է ամեն մեկ հավատավոր զավակի վրա փորձելով այս անգամ հերթական կործանման ոռնոցը արձակել:

Դավադիր դավաճան Հուդան հերթական անգամ իր սևագործությունները հայրենասեր հանրությունից շեղելու համար իր պիղծ դիվական բերանն է բացել և պիտակավորել մեր Սուրբ Եկեղեցին:

ԵՒ վիրավորանք է հասցնում ամենքիս ասելով, թե մեր եկեղեցիները «չուլաններ են» ուրեմն այս տեսակ անձինք նման են վայրահաչ դիվահարի:

Ուստի սիրելիներս, ամենքիս համար մեր եկեղեցիները մեր Փրկության տապանն են, մեր Աստծո տունն է ուր ամեն մեկ հայ քրիստոնյա իր հադիպումն է ունենում Բարձրյալ Աստծո հետ, իր բաղձալի հաշտությունը գտնում Աստվածային ներդաշնակության մեջ: Հարատևենք եկեղեցաշինության մեջ, մեր անձերի հանդեպ առավել զգուշավոր լինենք և նորոգող լինենք Աստվածային Սուրբ պատկերը մեր անձերում, քանի որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսով Աստծո որդեգիրները եղանք և հաղթական Սուրբ Հարության ժառանգորդները»:

 

–00—ՍՊ