Սրբիչը որպես դիմակ օգտագործած տղան մի քանի ավտոմեքենա էր թալանել. մանրամասներ

27/05/2025 23:57 Ներքին կյանք

Shamshyan.com.

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, հերթական անգամ ծառայություն են իրականացրել բակային հատվածներում, որի արդյունքում նույն գումարտակի նույն վաշտի պարեկներ Հրայր Սանոսյանը և Վահե Ստեփանյանը Նորք Մարաշ 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում նկատում են դիմակավորված մի քաղաքացու։ Պարեկներ Հ․ Սանոսյանը և Վ․ Ստեփանյանը, երբ փորձում եմ մոտենալ այդ քաղաքացուն, վերջինը նրանց տեսնելով դիմում է փախուստի։ Մոտ 800 մետր պարեկները հետապնդում են կանաչ գույնի սրբիչից հարմարեցված դիմակով դիմակավորվածին ու հասցնում են նրան վնասազերծել, ապա տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին։

Պարեկների կողմից բռնվածը Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Թ․-ն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքը փորձել է նշված վայրից մի քանի ավտոմեքենաներ թալանել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։