Իրանն ու Հայաստանը կարող են միմյանց կապել Պարսից ծոցն ու Սև ծովը. Խաթիբզադե

27/05/2025 23:39 Ներքին կյանք

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իրանն ու Հայաստանը կարող են միմյանց կապել Պարսից ծոցն ու Սև ծովը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Իրանն պատրաստ է ամբողջ Հարավային Կովկասին և Հայաստանին տրամադրել տնտեսապես խելացի ճանապարհ դեպի Պարսից ծոց։

Հայաստանը Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց պոտենցիալ շուկա: Այսօր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։

Նա շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի սահման։ Իրանն էլ իր հերթին պատրաստ է անցուղի տրամադրել դեպի Պարսից ծոց։

«Իրանը միակ երկիրն է, որը կապում է Պարսից ծոցն ու Կասպից ծովը, իսկ Պարսից ծոցն ու Կասպից ծովն ընդգրկում են աշխարհի ավանդական էներգետիկ ռեսուրսների՝ գազի և նավթի գրեթե 70 տոկոսը։ Այս կապը նշանակում է, որ մենք կարող ենք տրամադրել տնտեսապես խելացի և լավ ուղիներ ամբողջ Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին»,- ասաց իրանցի նախարարը։