Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքի տակ ընկած պատանին մահացել է․ ՆԳՆ

25/05/2025 15:25 Ներքին կյանք

Մայիսի 25-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Այնուհետև ՀՀ ՆԳՆ-ն հայտնեց, որ ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): Նա մահացել է։

 

–00—ԱՊ