Հաղարծինի մոտ «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա զոհ և տուժած

23/05/2025 18:06 Ներքին կյանք

Մայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին  տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 200 մետր) և շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Շտապօգնության աշխատակիցը արձանագրել է վարորդի մահը, փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

–00—ՅՄ