«Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում ՝ հանուն շեֆի»․ Գեղամ Մանուկյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Երեկ լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականում Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգի հետեւանք է։
Պարզեմ ասածս։
Նրան մեղադրում են Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար, որտեղ հնչել են «սյունաց ողջույներ» իր հեռարձակած ուղիղ եթերում։
Հիշեցնեմ, թե քննչական մարմինները երբ վերհիշեցին այդ այցը, ժողովրդական զայրույթը, որի հետեւանքով բազում քաղաքացիներ ձերբակալվեցին, խոշտանգվեցին ու կալանավորվեցին։
4 տարի անց ՀՀ քննչական կոմիտեն կրկին գործի անցավ, երբ մարտ 5-ին Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլը, իբրեւ «ապացույց», թե չի միջամտում իրավապահների գործողություններին «չքմեղացավ» ու բառացի հայտարարեց՝ «Մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում»։
Երեք օր անց արդեն իրավապահները ձերբակալեցին ԱԱԾ վետերան, Արցախյան ազատամարտի մասնակից Արամ Գասպարյանին, իբրեւ նույն Սյունիքի դեպքերի կազմակերպիչ։ Ցանկանում էին կալանավորել, բայց դատարանը «բավարարվեց» տնային կալանքով։ Արամը օրերս սրտի բարդ վիրահատության ենթարկվեց։
Սա է իրական «ժողովրդավարությունը» եւ իրավապահների «անկախությունը»։ Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում հանուն շեֆի»։
–00—ՍՊ