Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Տիրան Գ.-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 62-ամյա Սամվել Մ.-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
–00–ԱՀ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Բաքվում ձերբակալված Ռուսաստանի բոլոր քաղաքացիները կալանավորվեցին 4 ամսով
-
Նարեկը կանխեց թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձը, այսօր նրա ծննդյան օրն է
-
Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստալինին հայ հոգևորականներին հալածելու հարցում. Սասունյան
-
Հայաստանը հանձնառու է կիրարկել «Սևիլիայի կոմպրոմիսի» փաստաթուղթը․ ԱԳ փոխնախարար
-
Միածնաէջ Մայր Տաճարում աղոթք կբարձրացվի երկրի խաղաղության, գերյալների ազատության համար
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է