Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ