Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Toyota Alphard»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում Երևանի բնակիչ 65-ամյա Արթուր Ն․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 58-ամյա Էլեոնորա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փալոունը ապահովում է, որ ԱՄՆ-ն շարունակի աջակցել Հայաստանի անվտանգությանը․ ANCA
-
ԱԳՆ-ի դիմաց վթարի ենթարկվածները փողոցն անցել են չթույլատրված հատվածով, նրանք բուժզննում են անցնում
-
Վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին
-
«Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր». Ինտերի տեսանյութը՝ Մխիթարյանի մասնակցությամբ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է