Նոր Նորքի թաղապետն իրեն պահել է սովորական խուժանի պես, պետք է պաշտոնազրկվի․ Սուրենյանց
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրել է․
«Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնանկությունը
Ես ժամանակին եղել եմ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ և ավելորդ է ասել, որ մոտիկից ճանաչում եմ նաև օրվա «հերոսին»՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր- Մարգարյանին:
Իհարկե, շատ վաղուց այդ կուսակցության և նրա անդամների հետ չեմ շփվում, սակայն տեղի ունեցածն արտառոց է ու անկախ որոշ հանգամանքներից՝ անհրաժեշտ համարեցի հրապարակային կարծիք հայտնել:
Նախ, Տիգրանն անհրաժեշտ քաղաքական և կրթական որակներ չուներ՝ նման պաշտոն զբաղեցնելու համար:
Հիմա, ըստ էության:
Տիգրանն իրեն պահել է սովորական խուժանի պես ու այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև նրա արարքին քրեա- իրավական հետևանք տալը»։
–00—ՍՊ