Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պիտի լինի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Ես ժամանակին եղել եմ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ և ավելորդ է ասել, որ մոտիկից ճանաչում եմ նաև օրվա «հերոսին»՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին:

Իհարկե, շատ վաղուց այդ կուսակցության և նրա անդամների հետ չեմ շփվում, սակայն տեղի ունեցածն արտառոց է ու անկախ որոշ հանգամանքներից՝ անհրաժեշտ համարեցի հրապարակային կարծիք հայտնել:

Նախ, Տիգրանն անհրաժեշտ քաղաքական և կրթական որակներ չուներ՝ նման պաշտոն զբաղեցնելու համար:

Հիմա, ըստ էության․ Տիգրանն իրեն պահել է սովորական խուժանի պես ու այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև նրա արարքին քրեաիրավական հետևանք տալը»,- գրել է Սուրեն Սուրենյանցը։

–00—ՅՄ