Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի միջադեպով 6 անձ ձերբակալվել է, թաղապետը նրանց թվում չէ

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպով 6 անձ ձերբակալվել է, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար: Այս մասին 24News-ին փոխանցեցին ՆԳՆ-ից:

6 անձանց թվում է Արթուր Չախոյանը, որը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալված է:

Նշենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ միջադեպի անմիջական մասնակից Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ձերբակալվածների թվում չէ:

Մերի Մանուկյան
–00—ԱՊ