Ոստիկանները տեղում ծառայություն են իրականացնում․ ՆԳՆ-ն՝ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի մասին

Նոր Նորք  վարչական շրջանի ղեկավարն ու իր թիմակիցները թաղապետարանի շենքում ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ինչի վերաբերյալ տեսանյութ է շրջանառվում։

ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն 24News-ին հայտնեց․ «Տեսանյութին ծանոթ ենք, այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ