ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ՀՀ-ում Իրանի դեսպանատանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Իրանի Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր սկսվել։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 65 մարդ։
–00–ԱՀ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
-
Կամրագրվի սահմանային վերահսկողությունն ապահովելու նպատակով ՍԷԿՏ համակարգի գործելու հանգամանքը
-
Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդը հանդիպել է Հռոմի պապին և նվիրել Սուրբ կույս Մարիամի սրբապատկերը
-
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
-
15/05/2025 16:46
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է