Քիմ Քարդաշյանին կողոպտող տղամարդը դատարանում զղջացել է կատարածի համար
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում 2016 թվականին կողոպտած Յունիս Աբբասը հայտարարել է, որ զղջում է 10 միլիոն դոլարի կողոպուտն իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BBC-ի թղթակիցը Փարիզի դատարանի դահլիճից։
Հեռուստաաստղին կողոպտելու գործով մեղադրվում է 10 անձ։
Դատական լսումները շարունակվում են։
Միջադեպը տեղի էր ունեցել 2016 թ. հոկտեմբերի լույս 3-ի գիշերը, երբ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում գտնվող Քիմ Քարդաշյանին կապել էին և նրա վրա զենք պահել։
Յունիս Աբբասը և նրա 4 հանցակիցները մտել են հյուրանոց՝ ոստիկանական համազգեստով և զենքով։ Նրանք սպառնացել են և ձեռնաշղթաներ հագցրել ընդունարանի աշխատակցին և նրա հետ բարձրացել Քիմ Քարդաշյանի սենյակը։
Տղամարդիկ ներխուժել էին հոլիվուդյան աստղի սենյակ, կապել նրան և թողել լոգասենյակում՝ գողանալով նրա նշանադրության մատանին և մի քանի այլ թանկարժեք զարդեր և փախուստի դիմելով՝ մի մասը մոտոցիկլետով, մյուսները՝ ոտքով։
–00–ԱՀ