Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց, դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Այսօր՝ ապրիլի 27-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի որի ժամանակ հնչել է կրակոց։
Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն էլ պարզում է՝ արդյունք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կամ հիվանդանոց տեղափոխվածներ կան, թե ոչ։
«Mercedes»-ը քննիչի կողմից կնիքվեց և նրա հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
–00—ՅՄ