Չինաստանում Մկրտչյանը այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կյանքի կենտրոններ
27/04/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Չինաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Չժեցզյան նահանգում գործող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված շուրջ 600 անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այստեղ մշակվում են կենտրոնների կառավարման ուղեցույցներ, շահառուներին փոխանցվում են անկախ կենցաղավարման և ձեռներեցության, աջակցող միջոցների օգտագործման հմտություններ, իրակացվում են խնամողների, վերականգնողաբանների և այլ մասնագետների վերապատրաստումներ։
Այցի ընթացքում ձեռք է բերվել այս ուղղությամբ համագործակցության պայմանավորվածություն։
–00—ՅՄ