Դիմեցի ՈՒԵՖԱ՝ հավաքականը մազադաշտ դուրս չեմ բերի, եթե Թուրքիայի մարզադաշտում Ադրբեջանի դրոշ լինի

168․am. Օրեր առաջ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մի երկարաշունչ տեքստ էր գրել՝ փորձելով Հայոց ցեղասպանության ուրացման պատասխանատվությունը դնել ՀՅԴ-ի վրա, ինչպես անում են յուրաքանչյուր անգամ իրենք՝ իրենց քաղաքական առաջնորդի հետ միասին՝ հերթական հրաժարման, հանձնման ու ուրացման համար մեղադրելով բոլորին, բայց ոչ՝ իրենց:

Տեքստին կարելի էր չանդրադառնալ, եթե այն չավարտվեր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից տարիներ առաջ Արարատ լեռան տարբերանշանի հանման շահարկվող փաստով:

«Մնացածը հեքիաթներ են, ինչպես Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկից հեռացնելը որպես թյուրիմացություն որակելու դաշնակցական արդարացումները»,- գրել էր Հայկ Կոնջորյանը՝ երկրորդելով խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:

Հայկ Կոնջորյանն այդ մասին նաև ԱԺ ամբիոնից էր խոսել, և 168.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ էր այնուամենայնիվ տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Գյուլի այցին նախընթաց օրերին, և ինչպես էր Արարատ լեռան տարբերանշանը բացակայել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից:

«Կապիտուլյանտներին թվում է, որ Նոյեմբերի 9-ի պայմանագիրը կամ Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց և ճանաչեց Ադրբեջանի կազմում, ես եմ ստորագրել… Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ ֆուտբոլային դիվանագիտության օրերին մարզաշապիկի վրա Արարատ լեռան տարբերանշանը գնդակով ծածկելն ուղղակի թյուրիմացություն է եղել: Դա իմ մեղքն է եղել, և ես դրա մասին ժամանակին ասել եմ ու ներողություն եմ խնդրել: Կրկնում եմ՝ դա իմ բացթողնման հետևանքն է եղել, և որևէ քաղաքական ենթատեքստ դրանում չկա»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանը նկատեց՝ եթե իրեն դրա համար փորձում են մեղադրել, իր այդ «հանցանքն» ավելի ծանր չի եղել, քան Նոյեմբերի 9-ի կամ Պրահայի փաստաթղթերը ստորագրելը, հիմա էլ 3-րդ կապիտուլյացիային պատրաստվելը:

«Թող դրա մասին մտածեն, ոչ թե զինանշանը թյուրիմացաբար փակելը պատմություն դարձնեն»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00–ՍՊ