Ասադին տես, Փաշինյա՛ն, Էրդողանի բարեկամն էր, ոնց խփեց մեջքից ու գրավեց Սիրիան. Նահապետյան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Փաշինյանը իրավունք չունի ասելու՝ մենք չենք պատասխանելու Ադրբեջանի կրակոցներին, ինքը պատերազմի ժամանակ միայն ԶՈՒ-ին կարող է հրաման տալ, ԳՇ պետը միայն կարող է գնահատել իրավիճակը և որոշում կայացնել։ Բաքուն ամեն օր կրակոցներ է հնչեցնում՝ մարդկանց հուսահատեցնելու և սահմանամերձ գյուղերը դատարկելու համար։ Քաջ ՔՊ-ն թող գնա ու սահմանամերձ գյուղերում ապրի՝ Ադրբեջանի կրակոցների, երաժշտության ներքո։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Խոսելով ապրիլի 24-ին Էրդողանի հնչեցրած ուղերձից, Նահապետյանը նշեց, որ այն համահունչ է Փաշինյանի ուղերձին․ «Էրդողանը Սիրիայի նախագահ Ասադի ընտանիքի հետ մտերիմ էր, որտեղ նստում, ասում էր՝ իր ոչ արյունակից եղբայրն է, ընտանիքներով հավերժ բարեկամ ենք։ Զգոնությունը թուլացրեց, դաշույնով` թաշկինակի մեջ դրած, թիկունքից խփեց, հիմա ո՞ւր է Ասադը և ո՞ւմ զորքերն են Սիրիայում։ Նրանք պատրաստվում են հարվածի, մեր զգոնությունն են թուլացնում՝ սուտ երդումներ տալով»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00–ԱՀ