Պրահայի Սբ․ Հոգի եկեղեցում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ է մատուցվել

Ապրիլի 20-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը տիկնոջ հետ և դեսպանության անձնակազմը Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում մասնակցեցին Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ պատարագին, որը մատուցեց Չեխիայի հայության հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Պատարագին ներկա էին Չեխիայի տարբեր քաղաքներից հարյուրավոր հայեր:

–00–ՍՊ