Արարատ Միրզոյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդեռլանդների ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպին, Նիդեռլանդների թագավորական ընտանիքին և կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ:

Այս մասին ասված է Միրզոյանի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում իմ սիրելի գործընկերոջը՝ Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպին, թագավորական ընտանիքին, կառավարությանը և Նիդեռլանդների ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ»,-իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը նվիրված է երկու երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։

–00–ԱՀ