Արամ Ա֊ն մասնակցել է Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը

Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը ներկա են գտնվել նաև Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսները։

Հուղարկավորության արարողությանը մատուցվել է Սուրբ պատարագ, որի ընթացքում տարբեր եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ աղոթք են բարձրացրել Ֆրանցիսկոս պապի հոգու խաղաղության համար։ Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն հայոց հայրապետը մասնավոր աղոթքէր բարձրացրել Ֆրանցիսկոս պապի հոգու հանգստության համար։

–00–ԱՀ