Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի  հուղարկավորության արարողություններին

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում ապրիլի 26-ին տեղի է ունեցել Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա է գտնվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հուղարկավորության արարողությանը մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ են  ունեցել իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։

Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք էր բարձրացրել Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։

–00–ԱՀ