Երևանում «ԳԱԶել»-ը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

–00—ՅՄ