Վեհափառը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտին: Այս մասին 24News-ին հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։

Հիշեցնենք՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է երկուշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, 88 տարեկան հասակում։

–00—ՅՄ