Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական զննության է ենթարկվում․ օգնական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան` տեղեկացնեմ, որ Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական

զննության է ենթարկվում: Ունի գլխապտույտ ու սրտխառնոց»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել  «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև: