ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Հասարակությանը գերհանդուրժող չպետք է դարձնենք, տեսեք՝ ովքեր են մեր հարևանները»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում քննարկվող բռնության հրապարակային կոչին և բռնության կոչի արդարացումը քրեականացնող օրինագծին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Համեմատությունը, թե Ցեղասպանության ժամանակ թուրքերը նաև փրկել են հայերին, տեղին չէ: Ոչ ոք չի ասում՝ վառենք, մորթենք, բայց հիշենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ազգայինի հիմքում հային ատելն է: Պետք չի կանգնել ու ասել՝ թուրքը փոխվել է, ոչ, նա չի փոխվել, ոչ մի բան էլ չի փոխվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։