Պոզները կանխատեսել է կորոնավիրուսի ավարտի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

պոզներ

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման եթերում խոսել է համաշխարային պանդեմիայի՝ կորոնավիրուսի մասին: Նա եթերում կանխատեսել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսը՝ խոսելով որոշակի ժամկետներից: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն:



Պոզների կարծիքով հիվադությունը կտևի մինչև մայիսի վերջ: Այդուհանդերձ, նա հորդորել է ոչ մի կերպ չանհանգստանալ, որովհետև դա անմիտ է և անօգտակար:



Պոզները նաև կորոնավիրուսից պաշտպանվելու մի քանի խորհուրդներ է տվել.



-պետք է հանդիպելիս առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել,



-չողջագուրվել,



-չգրկել միմյանց,



-չհամբուրվել և ձեռքով չբարեվել:

Նշենք, որ Պոզները 1985-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։