Հենց նոր խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Թորոսյանը՝ կորոնավիրուսի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կորոնավիրուս

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարեւան երկրում։

Նախարարի հավաստմամբ՝ կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,-այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: