«Ակնհայտ է՝ ինչքանով է պատվաստումը պաշտպանում մեզ»․ Թորոսյանը աղյուսակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսային համավարակի մասով։

«Նկարում Ֆրանսիայում կովիդով պացիենտների հոսպիտալացումների թվերն են տարբեր տարիքային խմբերի համար:

Կարմիր գիծը չպատվաստվածներն են,

Դեղին գիծը 1 դեղաչափ ստացածներն են,

Կանաչ գիծը ամբողջությամբ պատվաստվածներն են։

Կարծում եմ՝ եզրակացություններն ակնհայտ են, թե ինչքանով է պատվաստումը պաշտպանում մեզ։

Աղբյուը՝ https://www.leparisien.fr/.../covid-19-ce-que-disent-les...»,-գրել է նա և հրապարակել աղյուսակը։

--00—ԼՄ