Այսուհետ որևէ առնչություն չունեմ «Վստահություն» կուսակցության հետ․ Գրիգորի Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

գրիգորի

Հրաժարվում եմ «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության հիմնադիր Գրիգորի Սահակյանը։



Հիշեցնենք, որ Սահակյանն կուսակցություն ստեղծելու գործընթացը ստեղծել էր 2019թ.-ի հոկտեմբերից։

«Առաջին իսկ օրվանից «Վստահություն» կուսակցությունն ուներ իր հստակ քաղաքական կողմնորոշումը: Սակայն, վերջին որոշ զարգացումները սկսեցին հակասել իմ սկզբունքներին»:

Նա հայտարարում է, որ հրաժարվում է կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև հրաժարվում եմ կուսակցության անդամությունից՝ շարունակելով մնալ ազատության և անկախության ջատագովը․ «Այսուհետ որևէ առնչություն չունեմ «Վստահություն» կուսակցության հետ»։