ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Եթե Պեկինը մինչև վաղը չչեղարկի ԱՄՆ նկատմամբ պատասխան մաքսատուրքերը, ապա ապրիլի 9-ից ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ 50 տոկոսով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի, հայտարարել է ՄԱՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բացի այդ, բոլոր բանակցությունները Չինաստանի հետ կդադարեցվեն», ասել է նա։
Նա նշել է, որ նման տուրքերն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին։ Թրամփն ընդգծել է, որ եթե Պեկինը հրաժարվի չեղարկել լրացուցիչ մաքսատուրքերը, երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումների վերաբերյալ Չինաստանի պահանջած բոլոր բանակցությունները կդադարեցվեն: Ընդ որում, այլ երկրների հետ բանակցությունները, որոնք նույնպես հանդիպումներ են խնդրել մաքսատուրքերի թեմայով, տեղի կունենան անմիջապես:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել 34 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար: Այդ միջոցներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ից, նշել են չինական ԶԼՄ-ները։

--00—ՍՊ