Սա ընդդիմության հավաքական հաղթանակն էր, իսկ ՔՊ-ին մնաց «ստատուս» գրելը. Ռուբեն Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

 

Սա հավաքական ընդդիմության կարևոր հաղթանակներից է, որին Հայաստանը շատ երկար էր սպասում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գյումրիի համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Շնորհավորում եմ բոլորիս, սա հավաքական ընդդիմության շատ կարևոր հաղթանակներից է, որին Հայաստանը շատ երկար էր սպասում։ Ես շնորհակալ եմ նաև պարոն Գրիգորյանին, շատ իմաստուն որոշում կայացրեց։

Մենք հայտարարել էինք, որ մեր ձայները տալու ենք ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ չակնկալելով ոչ մի տեսակի պաշտոն։ Ինչ հայտարարել ենք, դա էլ անելու ենք․ այո՛, ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ ենք ընտրելու պարոն Ղուկասյանին և հրաժարվելու ենք պաշտոններ զբաղեցնելու մասով բոլոր տեսակի առաջարկություններից ։ Ես ոչ ոքի փաստի առաջ չեմ կանգնացրել, դա մեկնաբանության հարց է․ ես ընտրության հաջորդ օրը հայտարարել եմ այն, ինչ ասել եմ դեռևս քարոզարշավի սկզբում։

ՔՊ-ում թող մխիթարվեն ստատուս գրելով, էդ մարդկանց մնացել է ստատուս գրելը։ Գյումրին ու Փարաքարն իրենց խոսքն ասել են արդեն, մնացածը թող առաջնորդվեն փողոցը «եռացնելու» մասին իրենց ասածներով», - հավելեց Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը գրել էր՝ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ