«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է իր գործունեությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1728631528-cvmedia-Freedom-House-Armenia

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։

Շիրինյանը, մասնավորապես, հայտնել է, որ շուրջ չորս տարի աշխատելուց հետո դադարեցնում է իր աշխատանքը որպես Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ, քանի որ կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը այստեղ։

--00—ՅՄ