Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

կ.j

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին՝ հիշեցնելով, որ Եվրոպական խորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Օսմանյան կայսրության տարածքում 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։ 

Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ 

«Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- նշել է Կալյուրանդը։

--00—ԼՀ