ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, ինչ է կատարվում Լարսում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ս

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։



Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:



Լարսի մասին



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։



Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ՍՊ