ԼՂ-ից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագրում սահմանափակումներ չկան, բոլորը կարող են դիմել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

1133726

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում արդեն կնքվել է եռակողմ 397 պայմանագիր՝ շահառու-գործատու-Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ ծրագրից օգտվել ցանկացողների շրջանում բավական հետաքրքրվածություն կա։

«Ծրագրին մասնակցելու համար որևէ սահմանափակում չկա։ Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում կան ցանկացողներ, ապա պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության իրենց տարածքային գրասենյակ։ Այնտեղ կուղղորդեն և կներկայացնեն, թե ինչ փաստաթղթեր են պետք։ Ասեմ, որ մասնակցության 2 պայման կա՝ վերջին մեկ ամսում աշխատած չլինեն և լինեն 16-63 տարեկան»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։

Բռնի տեղահանված արցախցիներից ոմանք հարց են բարձրացնում այն մասին, որ աշխատանքի համար դիմածների մեծ թվի պատճառով սպառվել է ծրագրին միանալու սահմանաչափը։ Սոցիալական հարթակներում գրառումներ են կատարում այն մասին, որ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակում նշում են, թե տեղերը լրացվել են։ Այս դիտարկմանն արձագանքելով՝ նախարարի տեղակալը նշեց, որ նախնական 1000 շահառու է նախանշվել, սակայն պահանջարկով պայմանավորված սահմանաչափը կավելացվի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ